Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հակոբ Մկրտչյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

433
Հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ., 20:53
Հակոբ Մկրտչյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Լեհաստանի Զամոսց քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում: Մինչև 23 տարեկանների 94 կգ քաշային տղաների պայքարում հարթակ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Հակոբը, պոկելով 160 կգ և հրելով 208 կգ, երկամարտում գրանցեց 368 կգ արդյունք: Արծաթե մեդալ նվաճեց Վրաստանը ներկայացնող ուկրաինացի Անտոն Պլեսնովը՝ երկամարտի 367 կգ արդյունքով, լավագույն եռյակը եզրափակեց բելառուս Սերգեյ Գարանինը՝ երկամարտի 355 կգ արդյունքով։