Սամվել Բաբակյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե, Կարեն Ավագյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր
![]() Լեհաստանի Զամոսց քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում: Մինչև 20 տարեկանների 94 կգ քաշային տղաների պայքարում հարթակ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներ Սամվել Բաբակյանը և Կարեն Ավագյանն արծաթե և փոքր բրոնզե մեդալներ նվաճեցին: Սամվելը, պոկելով 165 կգ և հրելով 196 կգ, երկամարտում գրանցեց 361 կգ արդյունք: Սամվելը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունից, փոքր արծաթե՝ հրում վարժությունից։ Պոկում վարժությունում միևնույն 165 կգ արձանագրեց նաև Կարենը, սակայն նա երկրորդը մոտեցավ այդ քաշին և արդյունքում զբաղեցրեց 4-րդ տեղը։ Հրում վարժությունում Կարենն արձանագրեց 193 կգ արդյունք՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ։ Երկամարտի 358 կգ արդյունքով նա 4-րդն է։ Այս քաշային կարգում հաղթող դարձավ բելառուս Եվգենի Ցիգանցովը՝ երկամարտի 385 կգ արդյունքով։ Բրոնզե մեդալ նվաճեց ուկրաինացի Կիրիլ Պիրոգովը՝ երկամարտի 360 կգ արդյունքով։ ![]() |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42

