«Արարատ»-ը հայտարարություն է տարածել
![]() «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է երկրպագուներին՝ հայտարարություն տարածելով․ «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում ենք ձեզ հայտնել, որ նախկինում որոշ խոչընդոտների պատճառով «Արարատ» ՖԱ-ն չէր կարողանում հաջողություններ ու լավ արդյունքներ գրանցել հայկական ֆուտբոլում: Սակայն, այժմ իրավիճակ է փոխվել թե՛ Հայաստանում, թե՛ հայկական ֆուտբոլում: Ակումբի սեփականատերերը և հովանավորները միշտ ձգտել են և ցակացած պարագայում արել են հնարավոր ամեն բան, որպեսզի բարձր պահեն թիմի անունը: Նրանք ներդրումներ են կատարել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: Տարիներ շարունակ նրանք կանգնած են եղել հայկական ֆուտբոլի կողքին: Այս պահին ակումբն ունի շատ լուրջ նպատակներ, որոնց դրական արդյունքը տեսանելի կլինի մոտ ապագայում: Այս պահին տրանսֆերային պատուհանը փակ է և չենք կարող փոխել իրավիճակը: Թիմից հեռացել են 6 ֆուտբոլիստներ, ունենք վնասվածքներ: Թիմը ծանր վիճակում է, սակայն նույնիսկ այս վիճակում առաջընթաց է գրանցում խաղային առումով: Աբրահամ Խաշմանյանի նշանակումն արդեն խոսում է այն մասին, որ փոփոխությունների սկիզբը դրված է: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբն ունենալու է մի շարք նոր ֆուտբոլիստներ: Թիմը համալրվելու է միայն հզոր խաղացողներով: Նրանք լինելու են թե՛ տեղացի, թե արտասահմանից հրավիրված ֆուտբոլիստներ: Ձմռանը նախատեսվում է նաև ուսումնամարզական մի քանի հավաք անցկացնել արտասահմանում: Ակումբում ամեն ինչ արվում է, որպեսզի շատ արագ «Արարատը» վերադառնա հայկական ֆուտբոլի բարձունքին»,- նշված է հայտարարության մեջ։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
