Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Անհնար է հանդուրժել». Բոլթոնը հայտնել է՝ ինչով է Ռուսաստանը զայրացրել ԱՄՆ-ին

1780
Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ., 16:35
«Անհնար է հանդուրժել». Բոլթոնը հայտնել է՝ ինչով է Ռուսաստանը զայրացրել ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով պետական այցով գտնվում է Մոսկվայում, հայտնել է՝ ինչպես է Ռուսաստանը զայրացրել ԱՄՆ-ին, փոխանցում է «Эхо Москвы»-ն:

Բոլթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ներքին գործերին միջամտելու Ռուսաստանի ցանկությունն անվստահություն է առաջացնում պաշտոնական Մոսկվայի հանդեպ, և այսուհետ «դա հանդուրժելն անհնար է»:

Բոլթոնն այցի ընթացքում բանակցություններ է վարել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, անկալվում է նաև նրա հանդիպումը ՌԴ նախագահի հետ: Բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահի խորհրդականն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն արդյունք չի տվել, սակայն անվստահություն է առաջացրել Մոսկվայի նկատմամբ: ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ Բոլթոնը քննարկել է Կոնգրեսի ընտրություններին միջամտելու համար Ելենա Հուսյանովային առաջադրված մեղադրանքի հարցը, ինչպես նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բոլթոնի այցի ընթացքում Կովկասի իրավիճակը չի քննարկվել: