«Ապօրինի շինարարությունը շարունակվում է...». Թեհմինա Վարդանյան
«Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապօրինի շինարարությունն ու բեսպրիդելը շարունակվում է... Ոստիկանությունն էլ թուղթ է սևացնում... Օրեր առաջ դիմել էի քաղաքապետարան և Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանություն՝ Բագրատունյաց 2-րդ նրբանցք 23 հասցեում գտնվող ապօրինի շինարարության հետ կապված: Երևանի կողմից սեփականատեր Տարոն Տոնոյանին տրամադրվել է հ01/18-Տ-137-147 շինարարական թույլտվությունը, որը քաղաքացի Աշոտ Առաքելյանի կողմից վիճարկվում է վարչական դատարանում: Մինչ որոշումը վիճարկվում է և մինչ դատարանի վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով կասեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հողի վերահսկողության և քաղաքաշինության վարչության կողմից սեփականատիրոջը բազմիցս զգուշացվել և ընդհուպ՝ տուգանվել: Բազմաթիվ գրություններ կան նաև Շենգավիթի ոստիկանությունից առ այն, որ շինարարությունը դադարեցվել է և զբաղվում են այդ հարցով: Այսօր շինարարությունը բուռն թափով շարունակվում է: Սեփականատերն ուղղակիորեն, կներեք արտահայտությանս, թքած ունի ևʹ ոստիկանության, ևʹ քաղաքային իշխանության, ևʹ օրենքի վրա: Հարգելի քաղաքային իշխանություններ և ոստիկանություն, խնդրում եմ այս հարցին մեկընդմիշտ լուծում տալ: Կից տեղադրում եմ ոստիկանությունից և քաղաքապետարանից ստացված դիմումների պատասխանները: Ի դեպ, ոստիկանության պատասխանը ստացել եմ վաղուց, բայց շինհրապարակում որևէ փոփոխություն չկա: Ընկերնեʹր, թուղթ սևացնելով չի: Գործ արեք...»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18