Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ամփոփվել են «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումները

395
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 10:20
Ամփոփվել են «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումները

Վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում 2800-ամյա Երևանի ծննդյան օրը խորհրդանշող տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության hրապարակում՝ գալահամերգով: Հազարավոր երևանցիներ, քաղաքի հյուրեր, օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետն ու աշխատակազմը մասնակիցն են դարձել տոնական երեկոյի եզրափակիչ գալահամերգի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով բոլորին Երևանի 2800-ամյակի առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավորապես նշել է.

«Սիրելի երևանցիներ, մեր մայրաքաղաքն այսօր դարձավ 2800 տարեկան: Ինձ համար մեծագույն պատիվ է այս պատմական օրը կանգնած լինել ձեր առջև և ներկայացնել Երևանը, ներկայացնել ձեզ: Իրականում, հարգելիներս, մենք չենք գիտակցում, թե որքան բախտավոր և երջանիկ մարդիկ ենք:

Մենք այսօր կանգնած մեր հայրենի հողում, տոնում ենք մեր մայրաքաղաքի 2800-ամյակը: Մենք բախտավոր ու երջանիկ ենք, որովհետև երևանցի ենք: Ես բազմիցս նշել եմ, որ երևանցի են բոլոր նրանք, ովքեր Երևանը համարում են իրենց հարազատ վայրը: Երևանը համայն հայության մայրաքաղաքն է: Ես հպարտ եմ, որ երևանցի եմ, հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, հպարտ եմ, որ այսօր նշում ենք մեր հինավուրց քաղաքի 2800-րդ հոբելյանը: Ինչեր ասես, որ չի տեսել մեր քաղաքը, բայց այսօր կանգնած է հպարտ և նայում է միայն առաջ: Ինձ այսօր հարցրեցին, թե Ձեր կարծիքով ո՞րն է Երևանի ծննդյան օրվա ամենալավ նվերը: Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր ամենալավ նվերը հենց երևանցիներն են, ինչպես նաև համայն հայության ջերմությունը, ազատ ու հպարտ մարդիկ, ովքեր միասնաբար այս տարի կարողացան ձեռք բերել ազատություն և հիմք դնել նոր ժողովրդավարության: Սրանից լավ նվեր՝ դժվար է պատկերացնել, քանի որ նաև մեր երեխաներն են ապրելու Երևանում: Հարգելի երևանցիներ, շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ համայն հայությանն ու ասում՝ սիրում եմ քեզ, Երևա՛ն»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարության:

Գալահամերգն ուղեկցվել է օրվան համահունչ երևանյան սիրված կատարումներով, պատմական անդրադարձով ու բեմականացումներով: Հոբելյանական երեկոն եզրափակվել է տոնական հրավառությամբ:

«Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության հրապարակում՝ գալահամերգով