Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

196
Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 20:05
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարին: Հրապարակային հեծանվավազքում երևանցին հանդես կգա խմբային և «Սկրեչ» մրցաձևերում: Ֆրանսիայի մրցաշարի ավարտից հետո, հոկտեմբերի 23-ին, Էդգարը և մարզիչ Արմեն Գյոզալյանը կմեկնեն Կանադա, որտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին:

22-ամյա հեծանվորդը նպատակ ունի բարձր արդյունքներ գրանցել: Միջազգային վարկանիշային աղյուսակում նա այժմ ունի 1080 միավոր: Էդգարին անհրաժեշտ է վաստակել նվազագույնը 400 միավոր,որպեսզի կարողանա ձեռք բերել 2019թ. Լեհաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության և Մինսկում կայանալիք եվրոպական երկրորդ խաղերի մասնակցության ուղեգրեր: «Սկրեչ» մրցաձևում անհատական գործակիցներով Էդգարը Եվրոպայում զբաղեցնում է 10-րդ, իսկ աշխարհում՝ 14-րդ հորիզոնականը: