Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Պրոֆեսիոնալ մարզիչը Մխիթարյանին կստիպի վազել». Կարպիս Փաշոյան

705
Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 13:15
«Պրոֆեսիոնալ մարզիչը Մխիթարյանին կստիպի վազել». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կործանված թիմ ա: Միայն պրոֆեսիոնալ գլխավոր մարզիչը կկարողանա այդ ավերակների վրա լուրջ թիմ ստեղծել: Ի դեպ Եվրոպայում կան այդպիսի մասնագետներ, պարզապես նրանց հրավիրելու համար լուրջ թվեր են պետք: Սա էն հարցն է, որ ես դեմ եմ խնայողությանը, իսկապես ՀՖՖ-ն պետք է ինչ-որ ելք գտնի ու Իտալիայից կամ էլ Նիդերլանդներից լուրջ մասնագետ հրավիրի: Պրոֆեսիոնալ մարզիչը կկարողանա թիմային կարգապահություն հաստատել, ֆուտբոլիստներին կմոտիվացնի ու Մխիթարյանին կստիպի վազել: Առանց լուրջ մարզչի նույնիսկ ամենալավ թիմերը դատապարտված են կործանման»։