«Միայն կարող ենք ներողություն խնդրել երկրպագուներից՝ այս արդյունքի համար». Գևորգ Ղազարյան
Այսօր կայացած Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի՝ Ջիբրալթարի ազգային հավաքականի դեմ խաղից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ամփոփեց մեր թիմի խաղը։ «Չեմ կարող ասել պարտության պատճառը: Ճիշտ ասած, գրեթե բոլոր հարվածներն ուղիղ դարպասապահի վրա էին: Դարպասապահը շատ լավ չխաղաց, մենք վատ իրացրեցինք մեր պահերը։ Չէինք թերագնահատել մրցակցին: Ամեն ինչ փորձեցինք, բայց չստացվեց: Միայն կարող ենք ներողություն խնդրել երկրպագուներից՝ այս արդյունքի համար: Ինչ-որ տեղ հուսախաբ ենք արել նրանց։ Պետք է հասցնենք վերականգնվել մինչև ՆՀՀ Մակեդոնիայի հետ խաղը: Ուրիշ ճանապարհ չկա. այսպես շարունակվել չի կարող: Նման իրավիճակում մեկ անգամ արդեն հայտնվել ենք՝ Մալթայից կրած պարտությունից հետո»,- Ղազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։
|
Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12021.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
15920.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
16920.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13619.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13519.04.2024, 11:00«Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա». Ոսկան Սարգսյան
69717.04.2024, 05:24