Ծանրորդուհի Լիանա Գյուրջյանը ձախողվեց պատանեկան օլիմպիական խաղերում
536
Շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ., 23:50
![]() Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։ Այսօր պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչ այս խաղերին գերծանր քաշային կարգում հանդես եկած 69 կգ քաշային ծանրորդուհի Լիանա Գյուրջյանը ձախողվեց՝ 0 ստանալով։ Լիանան պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 88 կգ կշռող ծանրաձողը, ապա 92 կգ-ոց ծանրաձողը՝ երրորդ մոտեցմամբ չկարողանալով բարձրացնել 94 կգ։ Պոկում վարժությունից հետո նա ընթանում էր 3-րդ հորիզոնականում։ Հրում վարժությունում Լիանան 3 անգամ չկարողացավ իրեն ենթարկել 116 կգ կշռող ծանրաձողը։ Քանի որ օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիրներ են դառնում միայն երկամարտի արդյունքներով, Լիանան ձեռնունայն է վերադառնում հայրենիք։ ![]() |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42

