Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

Արթուր Բարսեղյանը պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանի երկու ռեկորդ է սահմանել

66
Շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ., 12:15
Արթուր Բարսեղյանը պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանի երկու ռեկորդ է սահմանել

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։ Մեր պատվիրակության դրոշակակիր լողորդ Արթուր Բարսեղյանը 100մ ազատ լողաոճի նախնական փուլը հաղթահարեց 51․33 վայրկյանում և մտավ կիսաեզրափակիչ։ Այս արդյունքը Հայաստանի պատանեկան նոր ռեկորդ է։ Հիշեցնենք, որ Արթուրը նույն ՝ ազատ ոճի 50 մ տարածության կիսաեզրափակիչը անցել էր 22․69 վայրկյանում, որը Հայաստանի մեծահասակների նոր ռեկորդ է։ Այսպիսով Արթուր Բարսեղյանը պատանեկան օլիմպիական խաղերում արդեն սահմանել է Հայաստանի երկու ռեկորդ։