Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
![]() Անապայում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության մրցումային 3-րդ օրը ռինգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ը դուրս են եկել քառորդ եզրափակիչ: 60 կգ քաշային Գոռ Կարապետյանը, 63 կգ քաշային Վահագն Մանուկյանն ու 50 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը եւս մեկ հաղթանակի դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: Պարտություն են կրել 46 կգ քաշային Էրիկ Երվանդյանը, 48 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը, 52 կգ քաշային Դավիթ Եգորյանը, 54 կգ քաշային Արթուր Սահակյանը եւ 57 կգ քաշային Գոռ Մխիթարյանը: Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանը ներկայացնող 9 մարզիկ. 8 տղա եւ 1 աղջիկ: Վաղը ռինգ դուրս կգան ու քառորդ եզրափակչի համար կպայքարեն 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 70 կգ քաշային Գոռ Թովմասյանը, 75 կգ քաշային Հրանտ Թորոսյանը, 80 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանն ու գերծանր քաշային Տիգրան Գեւորգյանը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
