Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.

Բուենոս Այրես-2018. Վոդոպյանովան եզրափակչում է, Բարսեղյանը և Խաչատրյանը ձախողվեցին

113
Հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ., 14:00
Բուենոս Այրես-2018. Վոդոպյանովան եզրափակչում է, Բարսեղյանը և Խաչատրյանը ձախողվեցին

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։ Ազատ լողաոճում, 50 մ տարածությունում եզրափակիչ մտած Արթուր Բարսեղյանն անհաջող հանդես եկավ եզրափակչում՝ 23.13 արդյունքով գրավելով 8-րդ տեղը: Արթուրը բատերֆլայ լողաոճում /50 մ/ եզրափակիչ չմտավ:

Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան բազմամարտում գրավել է 7-րդ տեղը և ութ մասնակիցների հետ մտել է եզրափակիչ: Վճռական փուլ է մտել նաև առանձին առարկաների ՝ օղակով և գնդակով մրցաձևերում: Եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 16-ին:

Երեկ տատամի դուրս եկավ նաև 73 կգ քաշային թաեքվոնդոյիստ Անդրանիկ Խաչատրյանը: Նա առաջին իսկ մենամարտում պարտվեց բելգիացի մրցակցին և դուրս մնաց հետագա պայքարից:

Նշենք, որ հոկտեմբերի 11-ին պայքարի մեջ կմտնի 77 կգ քաշային ծանրորդ Կարեն Մարգարյանը։