Երևան`   +2 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

Մեկնարկել են դպրոցականների սպարտակիադայի միջմարզային մրցումները

140
Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ., 15:50
Մեկնարկել են դպրոցականների սպարտակիադայի միջմարզային մրցումները

Այսօր ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանարապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադայի միջմարզային մրցումները:

Մասնակից աշակերտները սկզբում ուժերն են չափում մինի ֆուտբոլի մրցումներում, որի եզրափակիչ խաղերը տեղի կունենան նոյեմբերի 4-ին: Վոլեյբոլը կլինի մրցումային վերջին մարզաձևը, որի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 23-ին:

Նշենք, որ միջոցառման ծրագրով հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտները մրցելու են 8 մարզաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, շախմատ, հնգամարտ, բազկամարտ և հրաձգություն:

Սպարտակիադայի ընդհանուր արդյունքներով մրցանակային տեղեր զբաղեցրած մարզերի թիմերի պարգևատրումը տեղի կունենա տարեվերջին՝ հանդիսավոր արարողությամբ: