Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.

Հայտնի է՝ որտեղ կկայանան պատանեկան 4-րդ օլիմպիական խաղերը

183
Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ., 14:05
Հայտնի է՝ որտեղ կկայանան պատանեկան 4-րդ օլիմպիական խաղերը

Բուենոս Այրեսում տեղի ունեցած Միջազգային օլիմպիական կոմիտեի համագումարի ընթացքում որոշվել է 2022 թվականի չորրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերն անցկացնել Սենեգալի մայրաքաղաք Դաքարում: ՄՕԿ-ի գնահատող հանձնախումբը ավելի հարմար է համարել այդ քաղաքը ենթակառուցվածքների ու ապագա ծրագրերի առումով: Հավակնորդ երկրների թվում էին նաև Նիգերիան, Թունիսը և Բոտսվանան։