Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Յուրի Իսրայելյանը և Հայկ Բաբայանն ավարտեցին պայքարը պատանեկան օլիմպիական խաղերում

196
Երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ., 14:50
Յուրի Իսրայելյանը և Հայկ Բաբայանն ավարտեցին պայքարը պատանեկան օլիմպիական խաղերում

Արգենտինայի մայրաքաղաք Բունես Այրեսում մեկնարկել են երրորդ պատանեկան օլիմպիական ամառային խաղերը, որին Հայաստանը ներկայացնում է 8 մարզիկ։ Առաջինը պայքարի մեջ մտավ 55 կգ քաշային Յուրի Իսրայելյանը, ով 1/8 եզրափակչում նվազագույն հաշվով զիջեց կոլումբիացի մրցակցին՝ լքելով պայքարը։ Մեր մյուս ներկայացուցիչը՝ հրաձիգ Հայկ Բաբայանն օդամղիչ հրացան ձևում խոցել է 616.9 միավոր՝ զբաղեցնելով13-րդ տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից, քանի որ եզրափակիչ փուլ են դուրս գալիս առաջին 8 հորիզոնականները զբաղեցրած մարզիկները: