Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Չէի ցանկանում քաղաքականությունը սպորտի հետ խառնել»․ «Քարաբախ»-ի մարզիչը՝ Մխիթարյանի մասին

339
Հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ., 03:10
«Չէի ցանկանում քաղաքականությունը սպորտի հետ խառնել»․ «Քարաբախ»-ի մարզիչը՝ Մխիթարյանի մասին

Ադրբեջանական «Քարաբախ»-ի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ խաղից առաջ խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ հայտացուցակից բացակայության մասին։ «Չէի ցանկանում քաղաքականությունը սպորտի հետ խառնել, բայց մենք այս հարցում ոչինչ չէինք կարող անել։ «Արսենալ»-ը փորձում է խնայել իր ֆուտբոլիստին, բայց Մխիթարյանի գալը կամ չգալը մեր խնդիրը չէ։ Եթե Մխիթարյանը որոշեր գալ Ադրբեջան, դա առաջին դեպքը չէր լինի․ մինչ այս շատ հայ մարզիկներ են եկել Ադրբեջան։ Ամեն դեպքում դա «Արսենալ»-ի որոշումն է։ Ակումբում, գուցե, վախեցել են, որ Մխիթարյանը 60․000 ադրբեջանցի երկրպագուների առաջ խաղադաշտ դուրս գալով իրեն ճնշված կզգա»,- նշել է մարզիչը։

Հիշեցնենք, որ «Քարաբախ»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 4-ին՝ Բաքվում։