Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի

456
Հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ., 00:30
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի

Ռուսաստանում կայացած 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՌԴ-ի նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչն ընտրվել է շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նոր նախագահ։ Ընտրությունները կայացել են Բաթումում (Վրաստան)՝ ՖԻԴԵ-ի համագումարի շրջանակներում։ Քվյարկությանը Դվորկովիչի օգտին քվեարկել է 103 պատվիրակ, իսկ նրա մրցակցի՝ հույն Գեորգիոս Մակրոպուլոսի օգտին՝ 78 հոգի։ Երրորդ թեկնածուն՝ բրիտանացի Նայջել Շորթը, ավելի վաղ հանել էր իր թեկնածությունը՝ հօգուտ Դվորկովիչի։

Հիշեցնենք, որ 1995-ից ՖԻԴԵ-ն գլխավորող Կիրսան Իլյումժինովը հուլիսի 13-ին հեռացվել էր պաշտոնից՝ էթիկայի հանձնաժողովի որոշմամբ:

Արկադի Դվորկովիչ
Արկադի Դվորկովիչ