Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ալաշկերտ»-ի նախկին ռմբարկուն ճանաչվել է Խորվաթիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

240
Չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ., 18:35
«Ալաշկերտ»-ի նախկին ռմբարկուն ճանաչվել է Խորվաթիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

«Ալաշկերտ»-ի նախկին հարձակվող Հեբեր Արաուժոն ճանաչվել է 2017/2018 մրցաշրջանի Խորվաթիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ և ստացել է համապատասխան մրցանակը: «Ռիեկա»-ի կազմում հանդես եկող 27-ամյա ֆուտբոլիտը 16 գոլ է խփել Խորվաթիայի նախորդ առաջնությունում:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ»-ում 2015/2016 մրցաշրջանն անցկացրած Հեբերը 16 գոլի հեղինակ է դարձել Հայաստանի առաջնության 26 խաղերում՝ օգնելով ալաշկերտցիներին պատմության մեջ առաջին անգամ նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը: