Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են Անապա մեկնող հայ բռնցքամարտիկների անունները

245
Չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ., 13:55
Հայտնի են Անապա մեկնող հայ բռնցքամարտիկների անունները

Հոկտեմբերի 9-16-ը Անապայում տեղի կունենա ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Ստուգատեսին Հայաստանը կներկայանա 15 մարզիկով՝ 13 տղա և 2 աղջիկ: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի ավագ տարիքի պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Արտյոմ Սիմոնյանի և 2-րդ մարզիչ Արթուր Վարդևարդյանի գլխավորությամբ: Հայտնի է հավաքականի կազմը՝

46 կգ՝ Էրիկ Երվանդյան
48 կգ՝ Հայկ Ալավերդյան
50 կգ՝ Ռուսլան Աֆրիկյան
52 կգ՝ Էգոյան Դավիթ
54 կգ՝ Արթուր Սահակյան
57 կգ՝ Գոռ Մխիթարյան
60 կգ՝ Գոռ Կարապետյան
63 կգ՝ Վահագն Մանուկյան
66 կգ՝ Նարեկ Զախարյան
70 կգ՝ Գոռ Թովմասյան
75 կգ՝ Հրանտ Թորոսյան
80 կգ՝ Հենրիկ Ճղրիկյան
+80 կգ-Տիգրան Գևորգյան

48 կգ՝ Գայանե Բարսեղյան
60 կգ՝ Սոնա Հարությունյան