Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Վաճառքի են հանվել Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումների տոմսերը. արժեքն սկսվում է 1000 դրամից

363
Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 21:25
Վաճառքի են հանվել Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումների տոմսերը. արժեքն սկսվում է 1000 դրամից

Հոկտեմբերի 13-ին և հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Հայաստան-Ջիբրալթար և Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումների տոմսերը վաճառվում են հոկտեմբերի 1-ից: Հանդիպումների սկիզբը՝ ժամը 20:00-ին: Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 5000-7000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 1000 դրամ: Հաշվի առնելով Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումերի նկատմամբ ահռելի հետաքրքրությունը և տոմսերի աննախադեպ ցածր գները՝ խնդրում ենք ֆուտբոլասերներին տոմսերը ձեռք բերել վաղօրոք: