Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Բելառուսի ընտրանուն

261
Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 20:05
Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Բելառուսի ընտրանուն

Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվում է շախմատային 43-րդ օլիմպիադան, որին Հայաստանը ներկայացնում են տղամարդկանց և կանանց հավաքականները։ 7-րդ տուրում տղամարդիկ 2,5:1,5 հաշվով հաղթեցին Բելառուսի ընտրանուն։ Մեր հավաքականի կազմում հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին։

Նշենք, որ կանանց հավաքականը սենսացիոն հաղթանակ տոնեց ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ։