Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Փյունիկ»-ը գլխավորեց մրցաշարային աղյուսակը

224
Կիրակի, 30 սեպտեմբերի, 2018 թ., 22:55
«Փյունիկ»-ը գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Սեպտեմբերի 30-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի հանդիպումները։ «Ալաշկերտ»-ը 2։1 հաշվով հաղթեց «Արարատ»-ին։ Դուբլի հեղինակ դարձավ Ուրոշ Նենադովիչը, «Արարատ»-ի կազմում գոլ հեղինակեց Անդրանիկ Քոչարյանը։ «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապան»-ին։ Գոլերի հեղինակներ դարձան Միհրան Մանասյանը՝ 90+2 («Գանձասար-Կապան»), Ռուսլան Կորյանը՝ 72, Մաքսիմ Ժեստոկովը՝ 86 («Փյունիկ»)։ Այսպիսով, «Փյունիկ»-ը 18 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ հորիզոնականում է «Լոռի»-ն՝ 17 միավորով, լավագույն եռյակը եզրափակում է «Բանանց»-ը՝ միևնույն 17 միավորով։