Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Շախմատի կանանց հավաքականը սենսացիոն հաղթանակ տոնեց օլիմպիադայում

330
Կիրակի, 30 սեպտեմբերի, 2018 թ., 20:10
Շախմատի կանանց հավաքականը սենսացիոն հաղթանակ տոնեց օլիմպիադայում

Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվում է շախմատային 43-րդ օլիմպիադան, որին Հայաստանը ներկայացնում են տղամարդկանց և կանանց հավաքականները։ 6-րդ տուրում կանայք սենսացիոն հաղթանակ տոնեցին Ռուսաստանի ընտրանու նկատմամբ։ Օլիմպիադայում առաջին դասակարգված աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ռուսաստանի ընտրանին տապալվեց 3։1 հաշվով։ Մեր հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղացին։

Նշենք, որ տղամարդիկ 3,5։0,5 հաշվով հաղթեցին ՆՀՀ Մակեդոնիայի ընտրանուն։