«Ընտրողները դուրս են եկել տեղամասից և մոտեցել այդ ավտոմեքենային». «Ականատես» դիտորդական առաքելություն
Ժամը 9:48-ին Շենգավիթի 8/39 ընտրատեղամասում դիտորդը հայտնել է, որ տեղամասի մոտ 70 մ հեռավորության վրա կայանված է առանց պետհամարանիշների ավտոմեքենա, որի կողքը կան տղամարդիկ: Այս մասին տեղեկանում ենք «Ականատես» դիտորդական առաքելության կայք-էջից: Նկատվել են դեպքեր, երբ ընտրողները դուրս են եկել տեղամասից և մոտեցել են այդ ավտոմեքենային: Ընտրողների ուղղորդման մեկ այլ դեպք է գրանցվել Աջափնյակի 6/8 ընտրատեղամասում: Մի քաղաքացի մեքենայով (մակնիշը՝ Տոյոտա կոռոլա) տեղամաս է բերել մի քանի ընտրողների, այնուհետև մուտք է գործել տեղամասային կենտրոն և հանձնաժողովի անդամ Գայանե Խուրշուդյանին հարցրել՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է թե՝ ոչ և ապա հեռացել է տեղամասից: Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մնացականյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ կգրանցի խախտումը, եթե տվյալ անձը կրկին մուտք գործի տեղամաս: Երկրորդ անգամ տվյալ անձը դարձյալ մի քանի ընտրողների է բերել տեղամաս, սակայն, տեղամասային կենտրոն մուտք չի գործել: Դիտորդը կրկին խնդրել է գրանցել խախտումը գրանցամատյանում, սակայն առաջարկը կրկին մերժվել է հանձնաժողովի նախագահի կողմից՝ պատճառաբանելով, որ հնարավոր է անձը իր ընտանիքի անդամներին է ուղեկցում տեղամաս և կգրանցեն խախտումը այն դեպքում, եթե վերջինիս կրկին անգամ նկատեն տեղամասի տարածքում: Տեխնիկական սարքի խափանում է տեղի ունեցել Կենտրոն 9/36 ընտրատեղամասում. հանձնաժողովի անդամների գործառույթների հերթափոխը չի իրականացվել սահմանված կարգով: Քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող հանձնաժողովի անդամները չեն կատարել գործառույթների փոփոխություն: Ժամը 11:00-ի դրությամբ ընդհանուր առմամբ գրանցվել է 91 խախտում, 7 միջադեպ: |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06