Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»

150
Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ., 09:36
Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները և լարված իրավիճակը «փոխում» են Նիկոլ Փաշինյանի օրակարգը:

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը պետք է ներկա գտնվեր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին:
Սակայն, Նիկոլ Փաշինյանը չեղարկել է իր մասնակցությունը ֆուտբոլային այդ կարևոր իրադարձությանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառը քաղաքում տիրող գերլարված տրամադրությունների և հասարակական դժգոհությունների մեծ ալիքն է»։

Մանրամասները՝ թերթի համարում: