«Հայաստանում բազմաթիվ դատավորներ պետք է հրաժարական տան և գնան իրենց տներով». Նիկոլ Փաշինյան
«Դատական համակարգի հետ կապված ես ուզում եմ մի բան ասել՝ մարտի 1-ի գործով կայացված բոլոր վճիռներն, ըստ էության, հայտնվում են ապօրինի հայտարարվելու շատ կոնկրետ սպառնալիքի առաջ: Խնդիրն այն է, որ մեր այսօրվա դատական համակարգի բազմաթիվ դատավորներ այդ վճիռը կայացրել են: Հիմա մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք անում և ինչպե՞ս ենք վարվում այդ դատավորների հետ: Եվ դա մենք չենք ասում, որ ասեն՝ ահա՝ ընդդիմությունը դառավ իշխանություն և դատավորներին բան է ասում: ՄԻԵԴ-ն սարձանագրել է, որ մարտի 1-ի գործով առավոտյան գործողությունները եղել են ապօրինի և մարտի 1-ի գործով ընդդիմության ներկայացուցիչների դատավճիռները եղել են ապօրինի: Ու հիմա էդ դատավորները Հայաստանում պիտի զբաղվե՞ն այդ գործով: Առնվազն, այս դատավճռից հետո, բարոյականությունն ստիպում է, որ նրանք հրաժարական տան և գնան իրենց տներով: Էլ չեմ խոսում, որ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելու հարց բացվի: Որովհետև, այո, դատական համակարգը, կոռուպցիոն համակարգին սկզբից մինչև վերջ սպասարկել է՝ երկրում ունեցվածքներ են խլել, քաղբանտարկյալներ են եղել և ամբողջը տեղի է ունեցել այդ դատական համակարգի միջոցով և այդ համակարգը պետք է պատասխանտվություն կրի ժողովրդի առաջ: Եվ սա մենք չենք ասում, սա ասում է Մարդու իրավունքի եվրոպական դատարանը»,- այսօր արտաշատցիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի կայացրած առաջին վճռին: |
«Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով». Գագիկ Համբարյան
8702:18«Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի էժան կերպարի մասին»․ Հենրիխ Դանիելյան
118Երեկ, 16:48ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
97Երեկ, 16:30Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
101Երեկ, 16:00«Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով
175Երեկ, 15:54«Զուրաբիշվիլին երկրի դավաճան է»․ Կոբախիձե
223Երեկ, 15:48