Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի սաները գեներալի կալանավորումից հետո զանգվածաբար դուրս են գալիս համալսարանից: «Արտահոսք» այն չափերի է հասել, որ համալսարանի ղեկավարությունը նոր ուսումնական տարվան ընդառաջ դիմել է ԿԳ նախարարությանը՝ առաջարկելով կասեցնել բուհի գործունեությունը և թողնել միայն համալսարանում գործող միջին մասնագիտական դպրոցը՝ քոլեջը: Բուհի պրոռեկտոր Գասպարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման դիմում են ներկայացրել, սակայն ասաց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ միասնական քննության համակարգի ներդրումից հետո կտրուկ նվազել է դիմորդների քանակը. «Իսկ մեզ ձեռք չէր տալիս Երևանից մասնագետներ բերել, վճարել մի քանի ուսանողի համար»: Գասպարյանի ներկայացրած տվյալների համաձայն, ներկա պահին 11 ուսանող ունեն սովորող, որոնց օրերս ակադեմիական տեղեկանքով տարբեր բուհեր են տեղափոխել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
