«Ես անպայման կզբաղվեմ դրանով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Իմ քայլը» դաշինքի Աջափնյակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողը փորձեց վարչապետից ճշտել՝ արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ քաղաքական տեռոր է իրականացվում: «Դուք լու՞րջ եք հարցնում,- զարմացավ վարչապետ:- Ես անպայման կզբաղվեմ, տեսնեմ, ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ: Էդպիսի բան հնարավոր չէ: Դա ամոթ է տենց բանի մասին խոսելը, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե տենց բան պարզվի, կպատժվի ցանկացած մեկը ... Անհնար է տենց բան, բայց ես կզբաղվեմ, առաջին անգամ եմ լսում, ճիշտը որ ասեմ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ու նրա այլ կուսակիցներ բազմիցս հայտարարում էին, որ օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում իրենց նկատմամբ, որ իբրև թե պետական ողջ ապարատը բան ու գործը թողած զբաղված է իրենց դեմ քարոզչություն անելով: |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06