«Հաղթանակս նվիրում եմ Գուրգեն Մարգարյանի հիշատակին». Կարինե Կարապետյան
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած MMA մարտերի երեկոյի ընթացքում Հայաստանը ներկայացնող Կարինե Կարապետյանը՝ Կատոկը, հաղթեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի քրոջը՝ Ռենա Սաֆարովային։ Մենամարտից հետո Կարինեն, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, նշեց, որ շատ հպարտ է հաղթանակի համար։ «Հպարտ եմ, որ հաղթեցի։ Հպարտ եմ նաև, որ իմ ազգին նման հաղթանակ կարողացա պարգևել։ Սա բոլորիս հաղթանակն է։ Հաղթանակս նվիրում եմ Գուրգեն Մարգարյանի հիշատակին։ Ես ինձ վրա մեծ պատասխանատվություն էի վերցրել։ Թեպետ մենամարտիցս 1 շաբաթ առաջ վատառողջ էի, բայց դա պատճառ չհանդիսացավ, որ չծածանեի մեր եռագույնը։ Շնորհակալ եմ մարզչիս՝ Հայկ Ղուկասյանին՝ հաղթանակիս համար»։ Խոսելով մրցակցի ընտրության մասին՝ Կարինեն նշեց. «Իմանալով, որ Ռամիլ Սաֆարովի քույրը MMA մարտիկ է, մեր կողմը մենամարտի առաջարկ է արել։ Ապա կողմերը համաձայնության են եկել և մենք սկսել ենք նախապատրաստվել մենամարտին»։ |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
13229.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
14129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
16428.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17324.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13321.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16920.04.2024, 20:54