«Հաղթանակս խայտառակ կերպով գողացան». Հովհաննես Բաչկով
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում պարտություն է կրել ու նվաճել բրոնզե մեդալ: Մենամարտից հետո Բաչկովը հայտարարել է, որ մրցավարներն անարդար են դատել մենամարտը։ «Սիրելի բռնցքամարտի և սպորտի սիրահարներ, Թուրքիայում կայացած մրցաշարում ես Հայաստանի պատիվը բարձր եմ պահել ու չեմ զիջել ոչ մի ռաունդ։ Հաղթանակս խայտառակ կերպով գողացան՝ իրենց վայել կերպով։ Հետո մրցավարները ներողություն էին խնդրում մենամարտս անարդար դատելու համար։ Բոլոր մարզիկներն ու մարզիչները, թուրքերը՝ նույնիսկ հակառակորդս, խոսում էին մենամարտի անարդարության մասին։ Հակառակորդս ասում էր, որ մեծ պատիվ է ինձ հետ մենամարտելը, նա ասաց մեղավոր չէ,ո ր հաղթանակը իրեն տվեցին։ Մեծ քայլ էր մարզիկի կողմից։ Գոյություն ունի մարտ գողանալու չափ ու սահման: Հավատացնում եմ, որ ես այս մրցաշարում կարող էի 99%-ով հաղթող դառնալ»։ |
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
99Երեկ, 10:18«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի գավաթակիր
133812.05.2024, 23:48Սամբիստ Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
159711.05.2024, 20:36Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
175210.05.2024, 20:30Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»
144405.05.2024, 23:30Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
16729.04.2024, 13:36