Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու «07»-ը. Mercedes-ը հայտնվել է ճանապարհից դուրս. կա 1 զոհ
Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Դալարիկ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Գալստյանի վարած Mercedes մակնիշի 35 PX 145 համարանիշի և Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սևակ Հարությունյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 TT 889 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «07»-ի ուղևոր՝ Մյասնիկյան գյուղի բնակիչ, 23-ամյա Նարեկ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 23։30-ի սահմաններում մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրահեռացման համար նախատեսված հատվածում, իսկ Mercedes- վարորդն էլ, ըստ դեպքի վայրում հավաքվածների հայտարարության, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ |
«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
3708:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
121Երեկ, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
244Երեկ, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
104Երեկ, 10:48Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
15504.05.2024, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
12604.05.2024, 10:30