Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ մայիսի 4-ին, Գյումրու Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր էին հայտնաբերվել։ Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան։ Ահազանգը Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ստացել է 08:05-ին։ Հրդեհի պահին տանը 5 մարդ է եղել։ Նրանցից 3-ը՝ ծնողներն ու 6 տարեկան տղա երեխան դուրս են վազել և փրկվել։ Իսկ 3 և 5 տարեկան երեխաները մնացել են այրվող տան կրակների մեջ։ Աղջիկների մոխրացած դիերը հայտնաբերվել են ննջասենյակում՝ կողք-կողքի՝ իրենց մահճակալների մոտ։ Մահացած երեխաները Գյումրու խնամքի կենտրոններից մեկի սաներ են և միայն շաբաթ-կիրակի օրերին էին տանը լինում։ Հրդեհված տունը ընտանիքին չի պատկանում։ Բնակության համար այն իրենց էր տրամադրել ՌԴ-ում ապրող ծանոթներից մեկը, հայտնում է «ՀԺ»-ն: |
Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում (տեսանյութ)
7909:24Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր
11501:18Առինջում դանակահարել են հնդիկ ամուսինների
27915.05.2024, 19:30Ստամբուլում հրդեհ է բռնկվել եգիպտական հին շուկայում (տեսանյութ)
58915.05.2024, 15:06Ողբերգական վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին
60614.05.2024, 21:48Հրապարակվել են Բելգորոդում շենքի փլուզման կադրերը. կան զոհեր (տեսանյութ)
134413.05.2024, 17:00