Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Մենք մտածված գնդակը հանձնել էինք Մակեդոնիային, հետո էլ չօգտագործեցինք մեր պահերը». Վարդան Մինասյան

259
Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 11:45
«Մենք մտածված գնդակը հանձնել էինք Մակեդոնիային, հետո էլ չօգտագործեցինք մեր պահերը». Վարդան Մինասյան

Սեպտեմբերի 9-ին ՆՀՀ Մակեդոնիա - Հայաստան հանդիպումից հետո կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետխաղային մամուլի ասուլիսը: Ամփոփելով մեր թիմի խաղը՝ Մինասյանը նշել է. «Նախ ասեմ, որ Մակեդոնիան մեզ ոչնչով չզարմացրեց: Առաջին խաղակեսում գոլ ընդունեցինք, որը տրամաբանական չէր, քանի որ մեր դարպասին ոչ մի վտանգ չկար: Ուղղակի նվեր տվեցինք: Բացի այդ, մենք մտածված գնդակը հանձնել էինք Մակեդոնիային և առաջին խաղակեսի համար մշակված մարտավարությունն աշխատում էր: Երկրորդ խաղակեսում մենք փոխեցինք մարտավարությունը, պետք է գոլ խփեինք, բայց չստացվեց: Իսկ արդյունքը որոշվում է գոլերով, պետք է գրավել մրցակցի դարպասը: Մակեդոնիան երկուս ու կես պահ ուներ, որից երկուսն օգտագործեց: Բոլոր դեպքերում, շնորհավորում եմ Մակեդոնիայի հավաքականին։
Լիխտենշտեյնի հետ խաղում ութ 100%-ոց պահ ենք ստեղծել: Այս խաղում էլ, ինչպես տեսաք, կրկին չօգտագործեցինք մեր պահերը: Բայց, ես ասել էի, որ հուսով եմ, որ խմբի բոլոր չորս թիմերը միմյանց համար դժվարություններ կստեղծեն: Ամեն ինչ դեռ առջևում է: Մեզ մոտ թիմային խաղը լավ մակարդակի վրա է: Առաջին խաղակեսում մենք ոչ մի հնարավորություն չենք տվել Մակեդոնիային: Բայց, դրա հետ մեկտեղ, մենք պետք է օգտագործեինք մեր պահերը»: