«Սա ողջ ազգի հաղթանակն է». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ Լիխտենշտեյնի դեմ խաղի մասին
![]() Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Ազգերի լիգայի խմբային փուլի՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստներն ամփոփեցին խաղը. Տիգրան Բարսեղյան . «Երբ հաղթում ես, տպավորությունները միշտ լավն են լինում: Թիմով հաղթում ենք, թիմով պարտվում: Սա իմ կամ ուրիշի հաղթանակը չէ, այլ ողջ ազգինն է: Հուսամ՝ կշարունակենք հաղթել»: Արաս Օզբիլիս. «Բարդ հանդիպում էր: Առաջինը գոլ խփեցինք, սակայն շուտ ընդունեցինք պատասխան գնդակը: Ամենակարևորը, որ կարողացանք երեք միավոր վաստակել և հանգիստ կնախապատրաստվենք առաջիկա խաղին: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթենք»։ Մարկոս Պիզելի. «Մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու: Ափսոս, որ չկարողացանք իրացնել մեր գոլային պահերը: Կարևորը 3 միավոր վաստակելն է: Այս մրցաշարում բոլոր հավաքականները հաղթելու հույս ունեն: Այդ պատճառով ուրախ ենք, որ կարողացանք հաղթել: Անդրե Չալըշըր. «Առաջին անգամ Հայաստանում խաղացի: Երկրպագուները հիանալի էին աջակցում: Ե՛վ 1:0, ե՛վ 1:1 հաշիվների ժամանակ նրանք շարունակում էին աջակցել: Նրանք օգնեցին մեզ հաղթել»: Արտակ Եդիգարյան. «Գրավիչ խաղ չստացվեց, բայց էականը հաղթանակն էր: Շատ կարևոր էր 3 միավոր վաստակելը։ Կապ չունի, թե ում հետ ենք խաղում, տրամադրվում ենք հարյուր տոկոսով: Բոլոր խաղերը մեզ համար եզրափակիչ են և բոլոր միավորները՝ կարևոր»։ Գևորգ Ղազարյան. «Ընդհանուր առմամբ կամք դրսևորեցինք և կարողացանք հաղթանակ տոնել: Մակեդոնիայի դեմ խաղում պետք է ավելի կազմակերպված, ուշադիր և զգույշ խաղալ»։ Իվան Յագան. «Սա իմ առաջին խաղն էր Հայաստանում: Ինձ ու իմ թիմի համար առաջին խաղում կարևորը հաղթելն էր: Սպասում եմ առաջիկա հանդիպումներին»: Արամ Հայրապետյան. «Դժվար խաղ էր, ցավալի գոլ բաց թողեցինք, բայց տղաները կարողացան հաղթանակ կորզել: Ասել էի, որ հեշտ խաղ չի լինելու, այդպես էլ կար, հեշտ մրցակից չէր: Կեցցեն թիմակիցներս՝ հաղթանակի համար»։ Հովհաննես Համբարձումյան. «Lավ է, որ մրցաշարը սկսեցինք հաղթանակով: Պատրաստվում ենք Մակեդոնիայի դեմ կարևոր խաղին: Հիմա լավ մարզավիճակում եմ և այն բարելավելու հնարավորություն ունեմ»։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
