Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց

298
Հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2018 թ., 21:55
Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Ազգերի լիգայի խմբային փուլի Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը։ Հանդիպման 31-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականը: Գոլի հեղինակ դարձավ Մարկոս Պիզելին: 2 րոպե անց, սակայն, Լիխտենշտեյնը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման 76-րդ րոպեին մեր հավաքականին առաջ մղեց Տիգրան Բարսեղյանը: Այսպիսով, Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկությունում մեկնարկեց հաղթանակով: