Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Իլշատ Ֆայզուլինը հաստատվել է «Բանանց»-ի գլխավոր մարզչի պաշտոնում

322
Չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ., 17:00
Իլշատ Ֆայզուլինը հաստատվել է «Բանանց»-ի գլխավոր մարզչի պաշտոնում

45-ամյա Իլշատ Ֆայզուլինը դարձել է «Բանանց»-ի լիիրավ գլխավոր մարզիչ: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Արամ Ոսկանյանի հրաժարականից հետո Իլշատ Ֆայզուլինը թիմն ընդունել էր պաշտոնակատարի կարգավիճակում:

Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ առաջին խաղում «Բանանցը» պարտություն կրեց «Լոռիից», բայց հետո երեք անընդմեջ հաղթանակ տարավ «Արարատի», «Փյունիկի» և «Գանձասար-Կապանի» նկատամբ: Ներկայումս թիմը մրցաշարային աղյուսակի 2-ից 4-րդ հորիզոնականն է կիսում «Ալաշկերտի» և «Արարատ–Արմենիայի» հետ:

Իլշատ Ֆայզուլինի մարզչական շտաբում ընդգրկված են Կարեն Սիմոնյանը, Արսեն Պետրոսյանը և Տիգրան Ասլանյանը: