Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Բանանց»-ը նորեկ ունի

383
Չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ., 15:40
«Բանանց»-ը նորեկ ունի

Երևանի «Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել 30-ամյա ռուս պաշտպան Իլյա Գուլտյաևի հետ: Իլյա Գուլտյաևը Մոսկվայի «Սպարտակ»-ի սան է, նրա վերջին ակումբն էր ռուսական «Տամբով»-ը, որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 22 խաղի և դարձել է երեք գոլի հեղինակ: Մինչ այդ նա խաղացել է «Տոմ»-ում, «Ուֆա»-ում, «Նեֆտիխիմիկ»-ում, «Ենիսեյ»ում և «Տոսնա»-ում:

«Գործակալս ասաց «Բանանց» տեղափոխվելու հնարավորության մասին և սկսեցինք բանակցությունները: Արդյունքում օգոսոստի 31-ին խզեցի «Տամբով»-ի հետ պայմանագիրս և արագորեն պայմանագիր ստորագրեցի «Բանանց»-ի հետ: Խորհուրդներ հարցնելու շատ ժամանակ չկար: Շփվեցի ընտանիքիս անդամների հետ և արագորեն որոշեցինք տեղափոխվել «Բանանց»: «Բանանց»-ի մասին գիտեմ, որ թիմը նախորդ տարի եվրագավաթային գոտում է հայտնվել և ինձ շատ դուր եկան թիմի ամբիցիաները: Երևանի մասին շատ բան չգիտեմ: Հասկանալի է, որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է: Շատ ուրախ եմ, որ երեկ ժամանեցի այստեղ և հուսով եմ ավելի լավ ծանոթանալ քաղաքի հետ: Ակնկալիքներն ամենամեծն են: Մրցաշրջանը ցույց կտա ինչպես կլինի: Հուսով եմ՝ առնվազն եռյակում տեղ կզբաղեցնենք»,- ասել է Իլյա Գուլտյաևը:

Ի դեպ, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրանում է Իլյա Գուլտյաևի 30-րդ տարադարձը: