Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. «Լեո»-ն C խմբի առաջատարն է

292
Ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ., 14:35
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. «Լեո»-ն C խմբի առաջատարն է

Օգոստոսի 30-ին Շվեդիայի Ուդևալա քաղաքում կայացան 2018/2019թթ. ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները: Հայաստանի չեմպիոն «Լեո»-ն առաջին խաղում հաղթեց իսլանդական «Վենգիր Յուպիտերս» թիմին՝ 8:2 հաշվով, իսկ երկրորդ խաղում առավելության հասավ Չեռնոգորիայի «Չելիկ»-ի նկատմամբ՝ 4:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Լուկասը, Էդվարդ Մկրտչյանը, Սարո Գալստյանը և Սարո Մարդանյանը: Վերջին տուրում խմբի հաղթողի կոչումը խաղարկելու են «Լեո»-ն և «Ուդևալա»-ն, որը նույնպես երկու հաղթանակ ունի: