Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են «Summer cup-2018» միջազգային մրցաշարի հաղթողը և մրցանակակիրները

401
Երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ., 11:30
Հայտնի են «Summer cup-2018» միջազգային մրցաշարի հաղթողը և մրցանակակիրները

Երևանում ավարտվեց «Summer cup-2018» ֆուտբոլային միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին ռուսական «Անժի»-ի և «Ռոստով»-ի, ինչպես նաև «Բանանց»-ի, «Փյունիկ»-ի մինչև 16 տարեկանների թիմերը և Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը: Մրցաշարի հաղթող դարձավ Մախաչկալայի «Անժի»-ն՝ երեք խաղերում տարած հաղթանակների շնորհիվ ապահովելով առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղը զբաղեցրեց «Ռոստով»-ը, իսկ եռյակը եզրափակեց Հայաստանի հավաքականը:

Մրցաշարի ավարտից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում շնորհվեցին նաև անհատական մրցանակներ՝

Լավագույն ֆուտբոլիստ՝ Շամիլ Իսաև («Անժի»)

Լավագույն ռմբարկու՝ Տիգրան Կոչիկյան («Ռոստով»)

Լավագույն հարձակվող՝ Միքայել Պողոսյան (Հայաստանի հավաքական)

Լավագույն կիսապաշտպան՝ Սերգեյ Կոչկանյան («Ռոստով»)

Լավագույն պաշտպան՝ Էրիկ Սիմոնյան («Բանանց»)

Լավագույն դարպասապահ՝ Աբդուլա Գամզալով («Անժի»)

Ամփոփիչ մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

Մրցաշարում գրանցված բոլոր արդյունքները՝

20.08
Հայաստան - «Անժի» 0:1
«Փյունիկ» - «Ռոստով» 1:2
21.08
«Բանանց» - «Ռոստով» 0:1
Հայաստան - «Փյունիկ» 4:0

23.08
«Բանանց» - «Փյունիկ» 3:2
«Ռոստով» - «Անժի» 0:2

24.08
«Բանանց» - «Անժի» 1:4
«Ռոստով» - Հայաստան 3:2

25.08
«Բանանց» - Հայաստան 1:1
«Անժի» - «Փյունիկ» 1:2

Պարգևատրման արարողությունը