Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Sinquefield Cup». Արոնյանը կես միավորով է զիջում առաջատար Կարուանային

260
Երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ., 10:55
«Sinquefield Cup». Արոնյանը կես միավորով է զիջում առաջատար Կարուանային

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլի՝ «Sinquefield Cup» մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ և բարելավեց իր դիրքը մրցաշարային աղյուսակում՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական։

Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

1․ Ֆաբիանո Կարուանա՝ 5 միավոր

2. Լևոն Արոնյան՝ 4.5 միավոր

3. Ալեքսանդր Գրիշչուկ՝ 4.5 միավոր

4․ Շախրիյար Մամեդյարով՝ 4.5 միավոր

5․ Մագնուս Կարլսեն՝ 4.5 միավոր

6. Մաքսիմ Վաշյե Լագրավ՝ 4 միավոր

7․ Վիշվանաթան Անանդ՝ 4 միավոր

8․ Ուեսլի Սո՝ 3.5 միավոր

9. Հիկարու Նակամուրա՝ 3 միավոր

10․ Սերգեյ Կարյակին՝ 2.5 միավոր