«Sinquefield Cup». Արոնյանը նահանջեց 5-րդ հորիզոնական
318
Շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ., 11:10
![]() ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլի՝ «Sinquefield Cup» մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Այս գիշեր կայացած 6-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ։ Այսպիսով, 6-րդ տուրի ոչ-ոքիից հետո Արոնյանը նահանջեց 5-րդ հորիզոնական՝ վաստակած 3,5 միավորով։ Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝ 1. Ֆաբիանո Կարուանա՝ 4 միավոր 2․ Շախրիյար Մամեդյարով՝ 3,5 միավոր 3. Ալեքսանդր Գրիշչուկ՝ 3,5 միավոր 4․ Մագնուս Կարլսեն՝ 3,5 միավոր 5․ Լևոն Արոնյան՝ 3,5 միավոր 6. Մաքսիմ Վաշյե Լագրավ՝ 3 միավոր 7․ Վիշվանաթան Անանդ՝ 3 միավոր 8․ Ուեսլի Սո՝ 2,5 միավոր 9․ Հիկարու Նակամուրա՝ 2 միավոր 10. Սերգեյ Կարյակին՝ 1,5 միավոր |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
