Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Փյունիկ»-ը նոր հայտարարություն է տարածել

421
Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 20:05
«Փյունիկ»-ը նոր հայտարարություն է տարածել

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր հայտարարություն է տարածել․ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հորդորում է չաղավաղել ակումբի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի խոսքերը և ավելորդ ու կեղծ լարվածություն չառաջացնել: Իրականում մեր մարզիչն ասել էր հետևալը. «Ես արդեն նշել եմ, որ եվրագավաթները մեր վրա շատ «թանկ նստեցին»: Հատկապես վերջին խաղում մեր տղաներից շատերը ստիպված եղան խաղալ ցավազրկողներով և կրկնակի վնասվածք ստացան:

Մեր ֆուտբոլիստներից երեքը բավական երկար բուժում են անցնելու: Խոսքը՝ Սերոբ Գրիգորյանի, Ռուսլան Կորյանի և Վյաչեսլավ Դմիտրևի մասին է»: Ռուսական VK.com սոցիալական էջում գործող Armenian Football News էջը մեր մարզչի խոսքերը հրապարակել էր հետևյալ կերպ. «Եվրագավաթները մեր վրա շատ թանկ նստեցին: «Արարատ-Արմենիայի» հետ խաղում մեր տղաները խաղացին ցավազրկումներով՝ դրանով իսկ խորացնելով վնասվածքները: Հայաստանի ֆուտոբլի ֆեդերացիան մեզ ժամանակ չտվեց վերականգնվելու, այդ պատճառով Սերոբ Գրիգորյանը, Ռուսլան Կորյանը և Վյաչեսլավ Դմիտրևը երկար բուժում են անցնելու»:

Հարկ է նշել, որ վերը նշված ֆուտբոլիստներից և ոչ մեկը չի խաղացել Բարձրագույն խմբի առաջնության «Արարատ Արմենիայի» հետ առաջին խաղում:

Վերոնշյալ խմբին խնդրում ենք այսուհետ ավելի ուշադիր կարդալ մեր նորությունները ու չաղավաղել դրանք»,- նշված է հայտարարության մեջ։