Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գործադիրը քննարկում է «երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից մեկը»

310
Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 11:40
Գործադիրը քննարկում է «երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից մեկը»

«Անկեղծ ասած՝ սա երևի մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է, խոսքը Սևանա լճից ջրի բաց թողնման մասին է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքականություն ունենք, որ հավելյալ ջրառի անհրաժեշտություն չառաջանա, և ըստ էության, բուռն քննարկումներ եղան ու դրա արդյունքում ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռիսկ, որ կարող ենք գյուղատնտեսության համար բարդ իրավիճակ ստեղծել»,- նշեց վարչապետը:

Համացանցում «SOS Սևան» նախաձեռնության անդամները կոչ են անում այսօր հավաքվել ԱԺ շենքի մոտ ու բողոքի ցույց անցկացնել. «Սևանը վտանգի տակ է, իսկ իրենք որոշում են կայացնում, որ Սևանա լճից մինչև 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնեն»: