Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը մատնանշել է՝ որ ոլորտն է լինելու տնտեսության լոկոմոտիվը

497
Չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ., 21:25
Նիկոլ Փաշինյանը մատնանշել է՝ որ ոլորտն է լինելու տնտեսության լոկոմոտիվը

Հայաստանի տնտեսության լոկոմոտիվի դերում լինելու է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը. «Տնտեսության լոկոմոտիվի դերում լինելու է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը: Կա հետաքրքրություն ներդրողների կողմից դեպի այս ոլորտը: Մենք պետք է զարգացնենք նաև արևային էներգետիկան: Առաջիկայում լինելու են ներդրումներ էլեկտրատեխնիկայի արտադրության ոլորտում: Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական երկիր», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս ոլորտների զարգացումը կնպաստի նաև ռազմարդյունաբերության զարգացմանը, ինչից էլ կախված է երկրի անվտանգությունը:

Նա նաև նշեց, որ տնտեսական մոդելը չպետք է հենված լինի հանքարդյունաբերության վրա, քանի որ այդ դեպքում ժողովուրդն իր մաշկի վրա չի զգում տնտեսության աճը: