«Քիչ ձայն ստանալու դեպքում քաղաքական ուժերն այլևս չեն կարողանա «մահանա բռնել» կոռուպցիան, կեղծիքները»․ Իզաբելլա Աբգարյան
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները շատ ավելի լուրջ ցուցիչ կլինեն, քան շատերը կարծում են: Տեսնում ենք, որ շատերը, ոգևորված լինելով ՀՀԿ մոնոլիտի փլուզման փաստից, ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացնում: Այլևս քիչ ձայն ստանալու դեպքում քաղաքական ուժերը չեն կարողանա «մահանա բռնել» կոռուպցիան, կեղծիքները և այլն: Ուստի պետք է պատրաստ լինեն առերեսվել վստահության տոկոսին, որը կստանան՝ դուր գա նրանց այդ տոկոսը, թե՝ ոչ: Ավագանու ընտրություններից ոչ շատ ժամանակ անց տեղի կունենան ԱԺ ընտրությունները: Ավագանու ընտրություններին ստացած տոկոսը հոգեբանական ազդեցություն կթողնի ընտրողի վրա, այդ թվում՝ մարզերի: Մի մոռացեք, որ Երևանում է բնակվում ՀՀ բնակչության մոտ կեսը: Իմ կարծիքով, շատ ավելի լավ է բաց թողնել այս ընտրությունները, եթե ուժեղանալու, թիմ հավաքելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու, դաշինքներ կազմելու կարիք ունես: Ու ամբողջ ուժերով այսօր իսկ սկսել պատրաստվել ԱԺ ընտրություններին: Որովհետև հիմա ի ցույց դրած թուլությունը վատ ծառայություն կմատուցի ԱԺ ընտրություններին: Բացի այդ, գործ ունենք հետհեղափոխական շրջանի հետ, երբ այն ատամներով պահել ցանկացողները կսկսեն այլ ուժերի դիտարկել որպես ձայն փոշիացնող, եթե չտեսնեն նրանց քաշը, հաղթելու գոնե մոտավոր շանսերը: Թեպետ հուսով եմ, որ կեղտոտ ու ագրեսիվ հակաքարոզչություն չի լինի, բայց և այնպես բախում կլինի, որը կթողնի իր հետևանքը: Այնպես որ, ճիշտ հաշվարկների ու հետևանքների մասին մտածելու ժամանակն է՝ միշտ աչքի առաջ ունենալով սպասվող ԱԺ ընտրությունները: Աղբյուրը` Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյա էջ |
««Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի է ուրվագծվում Արևմուտքի շահը»․ Վահե Դավթյան
115Երեկ, 16:54«Քոչարյանի 2 տարվա ասուլիսից կտոր են տարածում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
129Երեկ, 16:18«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել»․ Էդուարդ Շարմազանով
115Երեկ, 12:06«Իշխանությունը կեղտոտ քարոզչական հնարքներ է կիրառում». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
138Երեկ, 01:00«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
12804.05.2024, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
44004.05.2024, 19:30