«Դատական իշխանության հարցը հրատապ լուծում է պահանջում». Մուշեղ Շուշանյան
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Դատական իշխանության հարցը հրատապ լուծում է պահանջում։ Անցած երեք ամիսների ընթացքում բազմաթիվ զրույցներ եմ ունեցել տարբեր մարդկանց հետ դատական ռեֆորմի անհրաժեշտության մասին, համոզմունք հայտնելով, որ դատավորների գոնե 2/3-րդի լիազորությունները պիտի դադարեցվեն, իսկ նրանց մի մասի նկատմամբ պիտի հարուցվի քրեական հետապնդում (խոսքը վերաբերում է առաջին հերթին քրեական գործեր քննած դատավորներին, ովքեր քաղաքական պատվերի շրջանակում մասնակից են եղել ապօրինի քրեական հետապնդումների իրականացմանը)։ Շատ հարգելի իմ ընկերներից կարծիք են հայտնել, որ կադրային դեֆիցիտի պատճառով դա գրեթե անլուծելի տարբերակ է, հետևաբար՝ պետք է գոնե առժամանակ հրաժարվել առկա կադրերից ազատվելու մտքից, անկախություն շնորհել դատարաններին, ազատել դատավորներին կապանքներից, պայմաններ ապահովել նրանց կողմից արդարադատության իրականացման համար։ Վերաքննիչ դատարանի երեկվա որոշումը վերջնականապես հաստատեց, որ ՌՔ-ի և ՍՍ-ի կողմից նշանակված դատավորներին "անկախություն" շնորհելու մտահղացումը, մեղմ ասած, մեծագույն սխալ և արկածախնդրություն էր։ Կոռուպցիայի մեջ թաթախված, հանցավոր ռեժիմի շահերի սպասարկու, բազմաթիվ մարդկանց ճակատագրեր խեղած դատավորներից ժամ առաջ ազատվել էր պետք, նրանց փոխարինելով թեկուզ անփորձ, երիտասարդ, բայց չարատավորված կադրերով, կամ՝ անցումային այս փուլում, պետք էր նրանց (հին կադրերին) ուղիղ կառավարել, մինչև դատական ռեֆորմի իրականացումը և անկախ դատական իշխանության ձևավորումը։ Այժմ մենք ունենք մի իրավիճակ, երբ դատական իշխանությունը վերածվել է հակահեղափոխության և ռևանշիզմի հիմնական բաստիոնի, Վահե Գրիգորյանի խոսքերով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի նկատմամբ վտանգ է ինքն իրենով, իր գոյության փաստով։ Հակահեղափոխության այս որջը պետք է կազմաքանդվի․ դատական իշխանությունը չի պատկանում ժողովրդին, այն շարունակում է յուրացված մնալ ՌՔ-ՍՍ-ի կողմից և սպասարկում է նրանց շահերը։ Այս վտանգի չեզոքացումը հրատապ լուծում է պահանջում։ Հ․Գ․ Դատական իշխանություն կոչվածի միջոցով շարունակում են ռազմագերու կարգավիճակում պահվել Վարուժան Ավետիսյանը և մյուսները։ Աղբյուրը` Մուշեղ Շուշանյանի ֆեյսբուքյան էջ |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06