Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել. ՍԱՊԾ
Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ, որը, հնարավոր է, ունի ադրբեջանական ծագում: Տեղեկացնում ենք, որ ս/թ հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ տարածք ձմերուկ ներմուծվել է բացառապես Վրաստանից և Ռուսաստանից, ընդհանուր՝ 1327 տոննա, որից 781 տոննան ներմուծվել է միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Հավելենք, որ ներմուծված խմբաքանակի հիմնական ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին՝ 1327-ից 1217 տոննան, որն ավելի քան տասն անգամ գերազանցում է Վրաստանից ներմուծման ծավալը (110 տոննա): Երկու երկրներից ներմուծված ձմերուկների համար տրամադրված ուղեկցող փաստաթղթերը հավաստում են, որ վերջիններս ունեն ռուսական և վրացական ծագում: Շրջայցերի ընթացքում ևս փաստվել է, որ իրացման ցանցում ձմերուկները վաճառվում են որպես ռուսական (Աստրախանի ձմերուկ): Թեև ոչ բոլոր դեպքերում է առկա մակնշում, ինչը բուսական ծագման մթերքի համար պարտադիր չէ, այդուհանդերձ իրացնողները տեղեկացրել են, որ ձմերուկն Աստրախանից է: ԶԼՄ հրապարակումներում չի ներկայացվում որևէ հիմնավորում, թե ներմուծված ձմերուկն ադրբեջանական ծագում ունի: Ուստի հորդորում ենք չտարածել չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն՝ հանրության շրջանում արհեստական անհանգստություն չստեղծելու նպատակով: Հիշեցնենք, որ պտուղ-բանջարեղենի ներմուծման ժամանակ սահմանային հսկիչ կետում իրականացվում է պարտադիր բուսասանիտարական վերակսկողություն. նախ ստուգվում է ներմուծող երկրի բուսասանիտարական հավաստագիրը, ապա կատարվում է զննում՝ կարանտին վնասատուներ և հիվանդություններ հայտնաբերելու նպատակով, իսկ դրանց առկայության վերաբերյալ կասկածների դեպքում՝ կատարվում է նմուշառում և ուղարկվում լաբորատոր փորձաքննության: Եվս մեկ անգամ դիմում ենք բոլոր քաղաքացիներին՝ կասկածելի մթերքի իրացում նկատելու դեպքում ահազանգել տեսչական մարմնի թեժ գծին 010 20 60 40 և 012 90 60 90 հեռախոսահամարներով: |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06