Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ըմբշամարտ. Արսեն Հարությունյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

703
Շաբաթ, 04 օգոստոսի, 2018 թ., 21:40
Ըմբշամարտ. Արսեն Հարությունյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, րոպեներ առաջ 11:6 հաշվով հաղթելով ուկրաինացի Անդրիի Ջելեպին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Նշենք, որ Արսենը նախ 12։2 հաշվով հաղթել է ռումինացի մրցակցին, այնուհետև քառորդ եզրափակչում 11։0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Ռզազադեին։ Կիսաեզրափակչում Հարությունյանը 10։0 հաշվով հաղթել հունգարացի մրցակցին՝ դուրս գալով եզրափակիչ։