«Բանանի ու շաքարավազի մասին...». Գայանե Սահակյան
![]() Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը «Ֆեյսբուք»-ում գրել է. «Բանանի ու շաքարավազի մասին... Ինչ ուզում եք ասեք, բայց մենք իրոք ունիկալ ազգ ենք: Ուրեմն հենց մեր երկրում բանանի կամ շաքարավազի գինը 5 դրամով բարձրանում էր, հեռախոսս զանգերից պայթում էր, բոլորին հետաքրքրում էր այս սոցիալական խիստ էական նշանակություն ունեցող ապրանքների «գնաճի» պատճառները: Էլ չեմ ասում այս թեմաներով դեբատներ, մամուլի ասուլիսներ ու թերթերում 3 էջանոց հրապարակումներ: Բայց հենց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը օրեր առաջ հայտարարեց, որ նշված ապրանքների գինը էժանացել է, հիմա էլ որոշ տնտեսագետներ ու ՀԿ ներկայացուցիչներ սկսել են «լուրջ-լուրջ» դեմքերով հարցազրույցներ տալ, թե բա բանանն ու շաքարավազը էական ապրանքներ չեն, դրանք էնքան էլ կարևոր չեն, կարևորը կարտոֆիլն է, ձմերուկը.... Ու էն լրատվամիջոցները, որ 5 դրամ թանկացման ժամանակ ինձ հարցախեղդ էին անում, դրել ու հրապարակում են էդ մարդկանց տեսակետները: Ժողովուրդ ջան մի հատ եկեք կողմոնորշվենք, կամ էլ քվեարկություն կազմակերպենք հասկանանք ում համար որ ապրանքն է սոցիալական նշանակության: Թե չէ էսօր մեկը զանգել ասում էր սխտորի գինը Փակ շուկայում թանկացելա, դե էդ մարդու համար էլ սխտորն է սոցիալական նշանակության»: ![]() |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37

